02 10 2019

Քո ռեսուրսը քաղաքական ղզիկությունն է․ Շարմազանովը՝ Անդրանիկ Քոչարյանին

Քո ռեսուրսը քաղաքական ղզիկությունն է․ Շարմազանովը՝ Անդրանիկ Քոչարյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ ԱԺ հանձնաժողովներից մեկի ղեկավարը, որը զուրկ է մարդկային և տղամարդկային կոռեկտությունից, վիրավորական արտահայտություններ է շաղ տվել Արփինե Հովհաննիսյանի հասցեին:

Այս էակի առնվազն ոչ տղամարդկային վարքագիծը ի ցույց է դնում այսօրվա իշխանության իրական էությունը:

Դուք անզոր եք բովանդակային դաշտում քննարկում ծավալել Արփինե Հովհաննիսյանի հետ ու դիմում եք վիրավորանքի: Եվ սա դուք համարում եք բարոյական ու տղամարդավայել…

Այսօր դուք ջարդեցիք ևս մեկ տաբու և մտաք անձնական ու ընտանեկան դաշտ: Դրանով ցույց տվեցիք ձեր ողջ ողորմելի ու տղամարդկությունից հեռու էությունը: Լավ հիշեք, ապակե տան մեջ ապրողը դիմացինի վրա քար չի նետում:

Հ.Գ. Արփինեի ռեսուրսը խելքն է ու սկզբունքայնությունը, որ նրանից ոչ ոք չի կարող խլել: Իսկ քո ռեսուրսը քաղաքական ղզիկությունն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ