«Աշխարհի բոլոր երկրներն իրենց միջազգային պարտվորությունների ու լիազորությունների շրջանակում, պարտավոր են դեմ հանդես գալ միակողմանիության ու ի շահ խաղաղության, կայունության ու միջազգային կարգի պահպանման։ Որոշ երկրների, այդ թվում` ԻԻՀ–ի հակադրումը ԱՄՆ–ի թշնամական ու միակողմանի գործողություններին հանգեցրեց կոպիտ ու անմարդկային սանկցիաների կիրառմանը։ Վերջին տարիներին ԱՄՆ–ը շատ երկրների է հետապնդում, որոնց թվում են անգամ Ռուսաստանն ու մի շարք իր գործընկերները` ոտնհարելով միջազգային պարտավորություններն ու երկկողմ համաձայնությունները»,– Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին ասաց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։
Նա ասաց, որ ԱՄՆ-ն տնտեսական ահաբեկչություն է իրականացնում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը