30 09 2019

Հանուն ո՞ւմ կամ ինչի՞ են դատավճիռներ կայացնում թավշյա դատավորները. Գևորգ Պետրոսյան

Հանուն ո՞ւմ կամ ինչի՞ են դատավճիռներ կայացնում թավշյա դատավորները. Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 357-րդ հոդվածի համաձայն՝ «Դատարանները դատավճիռները կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության»:

Տա Աստված...

Բայց մի տեսակ տպավորություն է, որ երբեմն առանձին դատավորներ դատավճիռներ են արձակում ( չեմ կարող ասել՝ «վնգստում», քանի որ դա ասելու և անպատիժ մնալու համար առնվազն պետք է լինել ՀՀ Վարչապետ)՝ ամենևին էլ ոչ հանուն Հայաստանի Հանրապետության...

Հիմա ինչպե՞ս հասկանանք՝ հանուն ում կամ ինչի են դատավճիռներ ու որոշումներ կայացնում նոր Հայաստանի թավշյա դատավորները...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ