28 09 2019

Քրեականացնել «նիսիա» խաղադրույք կատարելը․ պատգամավորի մտքի փայլատակումը

Քրեականացնել «նիսիա» խաղադրույք կատարելը․ պատգամավորի մտքի փայլատակումը

ԱԺ փորձագետ Ինեսսա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Օր օրի ավելի եմ համոզվում, որ ԱԺ փորձագետին աշխատանքի վնասակարության համար անվճար կաթ պետքա տրվի...

Երեկվանը դեռ չմարսած, էսօր 2-րդ «դոզան» ստացա... պատգամավորներից մեկը վիճակախաղերի մասին օրենքում առաջարկում է լրացում կատարել ... տառացի մեջբերում առաջարկից՝

«Քրեականացնել պարտքով (ՆԻՍԻԱ) խաղադրույք ընդունելը՝ սահմանելով վարչական տուգանք 000.000 դրամի չափով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով: Պարտքով խաղադրույք կատարել համարվում է նաև հեռախոսազանգով խաղադրույք կատարելը, և «ԴՈՒ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ ԸՆԴՈՒՆԻ 5 ՐՈՊԵԻՑ ԿԲԵՐԵՄ» արտահայտությունը»:

Եվ սա կատակ չի, թաքնված տեսախցիկ չի... սա լուրջ օրենսդիր աշխատանքա, որի վերաբերյալ փորձագետը պետքա եզրակացություն տա...

Հ.Գ. Ասածս ինչ ա ... շուտով զանգելուց չասեք 5 րոպեից կբերեմ, ասեք 4 րոպեից, 6 րոպեից, բայց ոչ երբեք 5 րոպեից... թե չէ կստացվի «Ինչի համար ես նստած?» «Դու խաղադրույքը ընդունի 5 րոպեից կբերեմ» արտահայտության համար...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ