«Ցանկացած պահի ցանկացած նախադասություն, ցանկացած իրավիճակ, ցանկացած նոր իրավիճակ կարող է պատճառ լինել նախաքննությունը շարունակելու կամ ընդհուպ կայացված որոշումները վերանայելու։ Վերջին շրջանում նախաքննության ընթացքում առաջ են եկել նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնցով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել շարունակելու նախաքննությունը»,- սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը