Ես երբեք որևէ մեկից հանձնարարականներ չեմ ստացել, իմ պաշտոնը հանձնարարականներ ստանալու պաշտոն չէ: Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից հանձնարարականներ ստանալուն:
Դիտարկմանը, թե Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ սպայի արժանապատվությանը հակասող հանձնարարականներ են եղել, ընդհանրապես նրա հայտարարությունները հասկանալի՞ են իր համար, գլխավոր դատախազը բացասական պատասխան տվեց. «Իհարկե ոչ»:
Գլխավոր դատախազը անդրադառնալով մարտի 1-ի գործին՝ նշեց, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այդ գործի շրջանակներում հարցաքննվել է:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը