«Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի շատ կարևոր, վճռորոշ փուլում է: Մենք ստեղծում ենք կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը և այս առումով Եվրամիության և Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների աջակցությունն անգնահատելի է: Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագիծը առաջիկայում Կառավարության որոշման տեսք կստանա»,- սեպտեմբերի 24-ին «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը