24 09 2019

Իշխանությունները բողոքի ակցիաներ են կազմակերպում Պուտինի դեմ. Politik.am

Իշխանությունները բողոքի ակցիաներ են կազմակերպում Պուտինի դեմ. Politik.am

Politik.am-ը գրում է․ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

Հայաստանի նոր իշխանությունները ևս պատրաստվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։ Ընդորում հայկական կողմը պատրաստվում է երկու ֆրոնտով։ Առաջին ֆրոնտում կլինեն պաշտոնական միջոցառումները, իսկ երկրորդում Պուտինի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները։

Ըստ մեր աղբյուրների, իշխանության տարբեր ներկայացուցիչներ համախմբում են երիտասարդների, ովքեր կմասնակցեն նախագահ Պուտինի դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին։ Մասնակցիներ կլինեն նաև Վրաստանից։ Ըստ մեր աղբյուրի, հայկական կողմի ակտիվիստների աշխատանքը կորդինացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, իսկ Վրաստանի քաղաքացիների մասնակցության հարցերը լուծում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Խառատյանը։ Նախատեսվող գործողություններին հնարավոր է մասնակցեն նաև «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչները։

Այս բողոքի գործողություններով իշխանությունները ցանկանում են ՌԴ նախագահին ցույց տալ, որ Հայաստանում կա դժգոհություն իրենց վարած քաղաքականությունից։ Իշխանությունները փորձում են նաև ռուսական կողմին հասցնել մեսիջ, որ եթե իրենք չլինեն, ապա առավել ռադիկալ ուժեր կարող են գալ իշխանության, որոնք կարող են կտրուկ խզել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ