ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 21-ին, կուսակցական կառույցների ներկայացուցիչների և ղեկավար կազմի ուղեկցությամբ մեկնել է Լոռու մարզ։
Հանրապետականներն Անկախության տոնի կապակցությամբ այցելել են Վանաձորի զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Այնուհետև հանրապետականները ուխտագնացության մեկնեցին Արդվին համայնքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղ մասնակցեցին միասնական աղոթքի։
Այսօր Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել նաև Եռաբլուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը