19 09 2019

Նիկոլ Փաշինյանի չափման միավորը և «արյան գործարքը»․ 7or.am

Նիկոլ Փաշինյանի չափման միավորը և «արյան գործարքը»․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Երբ թավշիկուսները հայտարարում են, որ իրենց համար «թավշյա» հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան ազատամարտը, անկեղծ են։ Քանզի հեղափոխությունն իրենց համար ավելի կարևոր է։ Իրենք իշխանության են եկել այդ հեղափոխության արդյունքում, իսկ արցախյան ազատամարտի դեպքում իրենք հայտնվել էին սեղանների, իրենց մայրիկների փեշերի կամ այլ բաների տակ։

Նիկոլ Փաշինյանի համար Երևանի կենտրոնում ոստիկանության դեմ կռիվ տված մարդը շատ ավելի կարևոր արժեք է ներկայացնում, քան շփման գծում թշնամու դեմ կռիվ տվածը։ Նա այդ ամենին ֆինանսական տեսք է տվել։

Զոհերն ամեն դեպքում ցավալի են, լինեն նրանք Երևանի կենտրոնում կամ սահմանի վրա, բայց խնդիրն արժեհամակարգային բնույթ ունի։

Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է 30 միլիոն դրամ հատկացնել 2008թ. մարտի 1–ի բախումների ժամանակ սպանվածների իրավահաջորդներին։ Ծանր վիրավորները կստանան 15 միլիոն դրամ, իսկ վիրավորները՝ 5 միլիոն դրամ։

Ուշագրավն այն է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների դեպքում անհամեմատ ցածր փոխհատուցման չափ ու պայման է գործում։

Արցախյան պատերազմի ժամանակ ու դրանից հետո մենք 6000–ից ավելի զոհ ենք տվել ու հազարավոր վիրավորներ ունենք։ Պարզ է, որ պետությունը չի կարող ֆինանսական լուրջ աջակցություն ցույց տալ մարտում ընկածների հարազատներին։ Ինչքան էլ տան, միևնույն է չեն կարողանա փոխհատուցել կորուստը, բայց ամեն դեպքում կարող են վերաբերմունքով արտահայտել իրենց գնահատականը, ինչը չեն անում։

Երբ Նիկոլը մարտի 1–ին իր կազմակերպած սահմանադրական կարգի տապալման ու բախումների ժամանակ զոհվածներին ավելի է կարևորում, քան մեր սահմանը պահողներին, ապա դա «մեսիջ» է հանրությանը։ Դա բնական ռեակցիա է առաջացրել ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների հարազատների ու հանրության լայն շրջանակների մոտ։

Զոհերի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել և իրենց բողոքն էին հայտնում կառավարությունից։ Նրանք վիրավորվել էին «թավշյա» իշխանության այդ վերաբերմունքից։

«Ինչպե՞ս կարելի է Երևանի օպերայի շենքից մինչև Լեո փողոց գնացածին, մարտի մեկին անկարգություն անողներին, խանութ թալանողներին ու ոստիկանների վրա հարձակվողներին ավելի արժևորել, քան սահմանը պահելիս կամ պատերազմին մասնակցելիս զոհվածին»,–հայտարարում էին զոհերի հարազատները։

Կառավարությունում փակել են դուռն ու զոհվածների հարազատներին չեն ընդունում (փաստորեն, կառավարության դուռն արդեն ժողովրդինը չէ, ինչպես պոպուլիստորեն հայտարարում էր Նիկոլը)։

Սա, ի դեպ, նաև բարոյական հարց է։ Նիկոլը պետբյուջեի հաշվին մարտի 1–ի զոհերի հարազատներին, փաստորեն, կաշառում է և նրանց դարձնում սեփական քաղաքական խաղերի գործիք։

Նա մարտի 1–ի զոհերին գումար հատկացնելով՝ փորձում է նաև սեփական մեղքերը քավել, քանզի գիտի, որ ինքն է սպանվածների թիվ մեկ մեղավորը։ Ինքը կրակի բերան տարավ մարդկանց, հետո փախավ, հետո հայտնվեց ու գործարքի գնաց իշխանությունների հետ՝ շարունակելով շահարկել մարտի 1–ի թեման ու սեփական հաճախորդական գինը բարձրացնել։

Հիմա Նիկոլն իր անձնական վրեժն է լուծում Ռոբերտ Քոչարյանից այն բանի համար, որ նա թույլ չէր տվել, որպեսզի լևոնական բանդան սահմանադրական կարգի տապալման միջոցով գա իշխանության։ Իր այդ վրեժխնդրության սցենարում մարտի 1–ի զոհերի հարազատներից ոմանց հատկացված է քստմնելի դեր։ Կողմերն իրար արժեն։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների ծնողների ու հարազատների ներկայացուցիչ Մարգարիտա Խաչատրյանը անարդար է գնահատում այն, որ Երևանում քաղաքական բախումների ժամանակ զոհվածներին կառավարությունն ավելի է կարևորում, քան սահմանին զոհվածներին և ուզում է վարչապետին հանդիպել այդ թեմայով։

Խաչատրյանի հարցադրումն ու վրդովմունքը արդարացի է ու հասկանալի։

Անհասկանալի է, սակայն, թե ինչու է Մարգարիտա Խաչատրյանի ու մյուսների գործողությունը զայրացրել բազմակի օգտագործման Սիլվա Համբարձումյանին։ Այն Սիլվային, ով ՀՔԾ–ին կից «կաշառատու» է աշխատում և Նիկոլ Փաշինյանին տարատեսակ ծառայություններ մատուցում։

Փաստորեն, Սիլվային միայն «կաշառատու» չեն աշխատացնում թավշիկուսները։ Նրան քսի են տալիս նաև զոհերի հարազատների վրա։

Դիշովկեն մնում է դիշովկա, ի՞նչ կարող ենք ասել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ