14 09 2019

Վիտալի Բալասանյանը չի ներկայանալու ՀՔԾ



Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը 5-րդ ալիքի եթերում անդրադարձել է ՀՔԾ-ի կողմից իրեն ուղարկված ծանուցմանը, որով իրեն հրավիրել են Մարտի 1-ի գործով հարցաքննվելու որպես վկա:

Բալասանյանը նշել է, որ չի ներկայանալու ՀՔԾ, որովհետև հիմքեր ունի չվստահելու այդ կառույցին: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ հայտնի գաղտնալսման մեջ առկա փաստերը բավական են, որպեսզի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նույնպես պատասխանատվության ենթարկվի:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող զարգացումներին Բալասանյանը նշել է, որ Փաշինյանը գործընթացը տանում է դեպի պատերազմ և ընդգծել է, որ առհասարակ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը տանում է դեպի կործանման:

Մանրամասները՝ 5-րդ ալիքի տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ