13 09 2019

Ընդդիմադիրները կկարողանան ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամի թեկնածու առաջադրել

Ընդդիմադիրները կկարողանան ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամի թեկնածու առաջադրել

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա՝ ԱԺ-ի կառավարող, հետո՝ ընդդիմադիր խմբակցություններին:

Գործող օրենքով` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ինքնավար մարմնի նախագահին և մյուս վեց անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ: Նույն սկզբունքն է գործում նաև Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարագայում, երբ կառույցի նախագահին և մյուս չորս անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ:

Նախագծին կողմ քվեարկեց 104 պատգամավոր, դեմ՝ 1-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ