11 09 2019

Ամենամեծ դիվիդենտներն այս դատավարությունից քաղելու է Ռոբերտ Քոչարյանը․ Քաղաքական գործիչ



«Մանավանդ երբ կա ՍԴ որոշում՝ 35-րդ հոդվածը ոչ իրավաչափ ճանաչելու մասին, պետք է Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի, ու դատավարությանը մասնակցի ոչ որպես կալանավոր։ Թե ինչու է գործընթացը ձգձգվում, զարմանալի ու զարհուրելի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, որը Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայր էր եկել՝ միանալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին։

«Ռեֆորմիստների կուսակցությունն աջակցում է այս գործընթացքում իրավական որոշումներին։ Պետք է չլինեն վենդետաներ, վրեժխնդրություններ։ Պետք է արցախի հերոսը չլինի անազատության մեջ։ Եթե ինչ-որ պահից ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները դառնան ոչինչ չներկայացնող փաստաթուղթ, և իշխանությունները հաշվի չնստեն այդ որոշումների հետ, ուրեմն համաշխարհային հանրությունն ինչպիսի՞ հույս կարող է կապել մեր երկրի հետ, ինչպիսի՞ ներդրումներ պետք է լինեն երկրում, որը դատարանի որոշումն անգամ չի կիրառում։ Մենք ելնում ենք ՍԴ որոշումից, որ կալանքն իրավաչափ չէ և պահանջում ենք, որ մեր նախագահը լինի ազատության մեջ»,- ասաց Վահան Բաբայանը և հավելեց․ «Ամենամեծ դիվիդենտներն այս դատավարությունից քաղելու է Ռոբերտ Քոչարյանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ