10 09 2019

Կպարզվի՝ ինչպես է ազդել Դանիբեկյանի վրա Դավիթ Գրիգորյանի դառը փորձը․ Լևոն Քոչարյան



Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումից պարզ կլինի, թե ինչ ազդեցություն է ունենում իր վրա Դավիթ Գրիգորյանի դառը փորձը։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց էր՝ բողոքի ցույց-նստացույց անողների կողքին։

«Առնվազն ազատ արձակել և կարճել գործը նույն հապճեպությամբ, որով մեկ տարի առաջ կալանավորեցին՝ գիշերը նիստ դնելով»,- Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ պահանջը ներկայացրեց Լևոն Քոչարյանը։

Նա ցավալի համարեց այն ամենը, ինչը կատարվեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ և հույս հայտնեց, որ Աննա Դանիբեկյանին դա չի կաշկանդի արդարադատություն իրականացնելիս։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ