Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն Ազգային ժողովում անդրադարձավ Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների՝ վարորդական իրավունքով աշխատելու արգելքին։
«Մոսկվայում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում այդ հարցը քննարկվել է երկու ուղղությամբ՝ բազմակողմ և երկկողմ։ Բազմակողմ, քանի որ համապատասխան պայմանագիրը Եվրասիական տնտեսական միության մասին չի նախատեսում այդպիսի սահմափակում։ Երկկողմ, քանի որ այդ սահամափակումը իրականացվել է ռուսական օրենքով, և այդ օրենքը այնպես է ընդունվել, որ ԵԱՏՄ անդամ պետություններից միայն Հայաստանի վրա է տարածվում այդ սահմանափակումը»,- ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ հարցը կարգավորելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և նախարարությունը հույս ունի, որ կկարողանա արդյունքի հասնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը