Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխություն։ «Ըստ պայմանագրի և կանոնադրության՝ կազմակերպության բարձրագույն՝ հավաքական անվտանգության խորհրդում ներկայացված են պետությունների ղեկավարները։ Քանի որ Հայաստանում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, անհրաժեշտ էր փոփոխություն, որ Հայաստանը ներկայացված լինի վարչապետի մակարդակով»,- խորհրդարանում հայտարարեց արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Նա հայտնեց, որ փոփոխությունը վավերացրել է ՌԴ-ն և հորդորեց մյուս գործընկերներին արագ ավարտել գործընթացը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը