09 09 2019

Մեր առաջնային խնդիրն էր նոր բաժանարար գծերի բացառումը. Արշավիր Ղարամյան

Մեր առաջնային խնդիրն էր նոր բաժանարար գծերի բացառումը. Արշավիր Ղարամյան

Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Որակական, կազմակերպչական, ինչու չէ՝ գաղափարական առումով, շարունակեցինք հիմք դրված բարի ավանդույթը՝ ընտրությունից ընտրություն բարելավելու գործընթացի կազմակերպումն ու անցկացումը:

Կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ ընտրություններին մասնակից դիտորդական առաքելության ներկայացուցիչների եւ լրատվամիջոների արձագանքը եւս այս տրամաբանության մեջ էր:

Այս գործընթացում մեր առաջնային խնդիրն էր՝ նոր բաժանարար գծերի բացառումը, համայնքներում հանդուրժողականության եւ հարգանքի մթնոլորտի ապահովումը: Այս առումով հաղթել ենք բոլորս:

Շնորհավորում եմ համայնքի ղեկավարների եւ ավագանու ծառայության համար պայքարի դուրս եկած բոլոր թեկնածուներին՝ արժանապատիվ պայքար մղելու, ազնվության եւ արդարության սկզբունքով շարժվելու, Արցախի պատիվը բարձր պահելու համար:

Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին՝ ակնկալելով, որ առաջիկա տարիներին, մեր քաղաքացիների համար առավել շոշափելի կլինի իրենց իսկ ընտրության արդյունքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ