06 09 2019

Իշխանության փիառ գործիքակազմն արդեն էֆեկտիվ չէ. Վիգեն Հակոբյան



«Իշխանությունները հիմա փորձում են հնարավորինս ուրիշ թեմաներով հագեցնել  քաղաքական և լրատվական դաշտը, փորձում են հասարակական հետաքրքրություն առաջացնել տարբեր հարցերի շուրջ, իսկ թեմաները բազմաթիվ են՝ քաղաքական, տնտեսական, սպորտային և այլն: Մի կողմից հասկանալի են այս տեխնոլոգիաները, քանի որ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնց լուծումը չի երևում: Դրանով է պայմանավորված նաև այս ձերբակալությունները, որոնք փիառ տեսակետից արդեն քիչ էֆեկտ ունեցան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից կիրառվող տեխնոլոգիաներին:

Քաղտեխնոլոգը նկատեց, որ իշխանության կողմից կիրառվող թրենդները արդեն հնացած են, դրանք թրենդային էին անցած տարվա այս շրջանի համար:

«Ժողովուրդն անցած տարվա այս ժամանակաշրջանում էր ասում, թե ձերբակալեք, դատեք, կուլակաթափ արեք և այլն:  Դա հետհեղափոխական բնական պահանջ էր, մանավանդ որ նման խոստումներ կային»,- ասաց Վիգեն Հակոբյանը՝ նշելով նաև, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը հնչեղության  առումով մեկ-մեկուկես օրվա կյանք ունեցավ:

Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե վարչապետ Փաշինյանի կողմից տարբեր ցուցահանդեսներին և ճաշկերույթներին մասնակցելը ևս փիա՞ռ տեխնոլոգիա է, քանի որ  նրա համտեսները շատ հակասական են մեկնաբանվում, քաղտեխնոլոգը նշեց.«Ինձ էլ դա հետաքրքրել, կարծում եմ վարչապետի փիառով զբաղվողները համոզված են, որ դա դուր է գալիս  բնակչությանը կամ այն մասնակիցներին, որոնք վարչապետին համոզում են համտեսել: Բայց կարծում եմ, որ պետք է նաև հաշվի անել արտաքին աշխարհի ռեակցիաները, չեմ կարծում, որ այդտեղ միանշանակ են վերաբերվում այդ մոտեցումներին: Իրենք էլ հասկանում, որ սա ունի փիառ նպատակներ և վարչապետը սոված չի, բայց անում է այդ գործը, քանի որ շատ երկրներում են անում դա, այն ցույց է տալիս ժողովրդականությունը և այլն:  Բայց սա ևս ժամանակի խնդիր ունի»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ