03 09 2019

Բա որ փախել ես բանակից, էդ մասին չխոսե՞նք․ Մարինա Խաչատրյանը՝ Թորոսյանին

Բա որ փախել ես բանակից, էդ մասին չխոսե՞նք․ Մարինա Խաչատրյանը՝ Թորոսյանին

Երևանի ավագանու նախկին անդամ, նյարդավիրաբույժ  Մարինա Խաչատրյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերոում անդրադառնալով Արսեն Թորոսյանի տապալված ասուլիսին, ասաց․

«Տեղեկացա, որ իրեն վռնդել են իր իսկ հրավիրած ասուլիսից, որովհետև այն, ինչ ինքն ասելու էր, խաբելու էր, արդեն խաբել է, այլևս իրեն լսելու ցանկություն չունենք:

Ասում ես, որ քո բանակում չծառայելն է շահարկվում և քո առողջական վիճակը, բա որ սուտ ես խոսում, բա որ կեղծ տեղեկություն ես տարածում, փախել ես բանակից, էդ մասին չխոսե՞նք:

Լուրեր են պտտվում, որ դու ընդհանրապես 5-րդ կետով ես ազատվել, բայց քանի դեռ ես չեմ տեսել քո գրքույկը, չեմ կարող հայտարարություն անել. լավ կլինի, որ դու քո գրքույկի այդ էջը նկարես, գցես համացանց, որ մենք էլ տեսնենք՝ դու ինչ-որ հոգեկան խնդիրների առումով չես ազատվել բանակից: Ինչ վերաբերում է ՄԻՊՍ-ին (բժշկական կենտրոն). ասում ես, որ բողոքում են՝ քո կնոջ ենթակայության տակ գործող և նախկինում քո ենթակայության տակ գործող  ՄԻՊՍ ընկերությանը պետպատվեր ես տվել, այո՛, 57 միլիոնի պետվատվեր ես տվել, իսկ դու հիշո՞ւմ ես երկու տարի առաջվա քո բողոքները, երբ ասում էիր՝ պետությունը պետպատվեր չի տալիս ինձ, հիշո՞ւմ ես, չէ՞՝ Ալթունյանը քեզ ինչպես պետպատվեր տվեց»։

 

Անդրադառնալով ԱՆ նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մասին Արսեն Թորոսյանի մեկնաբանություններին՝  Խաչատրյանը ասաց. «Եղել է նախարար, ինքը լավն էլ է արել, բաներ կա, որ չի արել, ինչի համար քննադատվել է: Ասում ես՝ հայտնի մարդկանց ընկեր է, հայտնի մարդկանց քավոր  է, Թորոսյան Արսեն, դո՞ւ ում ընկերն ես, կասե՞ս՝ նախորդ իշխանությունների հետ ինչ կապեր ունես՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից: Մուրադյան Արմենն էլ, նույնիսկ Լևոն Ալթունյանը և՛ իրենց վարքագծով, և՛ իրենց գիտական մակարդակով քեզ ոտնատակ են տվել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ