03 09 2019

Ո՞նց է հնարավոր 3 մլն մարդու այսքան պրիմիտիվ սատկած առնետ վաճառել․ քաղաքագետ

Ո՞նց է հնարավոր 3 մլն մարդու այսքան պրիմիտիվ սատկած առնետ վաճառել․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ 

«Ով ինձ կհուշի, որոնք են

-քաղաքական հեղափոխության,

-տնտեսական հեղափոխության,

-մտքի հեղափոխության թեզերը։ Եթե հեղափոխություններ են հայտարարվում, ապա ասում են «առաջ եղել է այսպես, հիմա լինելու է այսպես» ու գոնե մի էջի վրա շարադրում են հեղափոխության թեզերը։

Որքան ման եկա, նման թեզեր չգտա։

Ո՞նց է հնարավոր երկու կամ երեք միլիոն մարդու այսքան պրիմիտիվ եղանակով սատկած առնետ վաճառել։ Անհավանական բան է Հայաստանում կատարվել։

Հ․Գ․ Իրենցքայլական մի պատգամավոր օրերս հայտարարել է, որ իրենց ֆրակցիայի պատգամավորներին ոչ մի գաղափար չի միավորում, որովհետև որևէ գաղափար չունեն՝ իրենք անգաղափար են, բա այդ դեպքում ինչն են հեղափոխել, ինչն ինչով են փոխել։ Ու այս աբսուրդը 5 հազար (ըստ որոշ լուրերի 15 հազար ) տարվա ազգը ուտում է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ