02 09 2019

Ստեփանակերտում կայացել է ՀՀ և ԱՀ ԱԳՆ համատեղ խորհրդակցությունը

Ստեփանակերտում կայացել է ՀՀ և ԱՀ ԱԳՆ համատեղ խորհրդակցությունը

Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին, կայացել է Արցախի Հանրապետության ԱԳՆ և ՀՀ Արտաքին գործերի նախարարություն կենտրոնական ապարատների՝ իր ձևաչափով առաջին համատեղ խորհրդակցությունը՝ արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Խորհրդակցության ընթացքում Արցախի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը հանդես են եկել ելույթներով։

Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է հանրապետության արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները, նրա միջազգային ճանաչման գործընթացի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Արցախի իշխանությունների դիրքորոշումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ