02 09 2019

Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով. Վիտալի Բալասանյան



«Ովքե՞ր են սպանել 10 հոգուն: Ասում են մարտի 1-ը բացահայտվել է, էս վերջերս էլ կալանավորել էին գնդապետի՝ զոհերից մեկի սպանության համար: Նա էլ, ըստ լրատվամիջոցների, այդ տարածքում անգամ չի գտնվել: Ինչի՞ մասին է խոսքը: Փաստահավաք խնբի նպատակը մեկն է՝ հանրապետության նախագահի ձերբակալումը և րոպե առաջ ուղարկել ցմահ բանտարկության: Բա ո՞ւր է փաստահավաք խմբի 10 տարվա աշխատանքը, երբ հայտնի չէ ոչ մեկ դեպք, որ այսինչը սպանել կամ վիրավորել է այնինչին: Գոնե մեկ դեպք արձանագրե՞լ են: Չկա այդպիսի հասկացողություն: Պետք է զերծ մնալ նման խոսակցություններից»,- Yerevan Today-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամանաններ են տվել, գեներալները կրակել են, 60 հոգի են առանձնացրել… Ի՞նչ է նշանակում ժողովրդի վրա են կրակել: Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Վիտալի Բալասանյանը՝ հավելելով. «Ի՞նչէ նշանակում Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը, եթե ինքն է գնացել ԱԱԾ: Թող փախչելու մասին մտածեն այն դասալիքները, որ ժամանակ առ ժամանակ փախուստի էին դիմում»:

«Ես այդպես էլ այդ հրավերը չստացա ՀՔԾ պետից, որ քննեինք մարտի 1-ի դեպքերը»,- եզրափակեց Վիտալի Բալասանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամբողջական տեսանյութը՝ ժամը 20:00-ին՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ