«Ժամանակ առ ժամանակ Նիկոլ Փաշինյանը այսպես ասած՝ բարձր ամբիոններից քաղաքական հայտարարություններ է անում մարտի 1-ի մասին: Դեռ հունվարի 28-ին գնահատական եմ տվել, այսօր էլ եմ ասում՝ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալումը ծիծաղելի է: Ի՞նչ է նաշանակում սահմանադրական կարգի տապալման փորձ: Ես չեմ հասկանում՝ դա որն է: Մենք վերջին ամիսներին տեսանք, որ սահմանադրական կարգի ոչ թե տապալման փորձ, այլ տարբեր տապալումներ եղան: Դա ժողովուրդը գիտի, իշխանությունն էլ գիտի»,- Yerevan Today-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի քննությամբ զվբաղվող ԱԺ հանձնաժղվին, Արցախի հերոսն ասաց. «Ի՞նչ իրավական ստատուս պետք է ունենա այն հանձնաժողովը, որ ստեղծվել է ԱԺ-ում: Ես մասնակցել եմ ապրիլյան գործողություններին: Ո՞վ է այդ հանձնաժողովը, որ պետք է Վիտալի Բալասանյանին հարցաքննի: Նորից եմ ասում՝ հեռու մնացեք, գնացեք այլ գործով զբաղվեք: Ինչքան էլ չարչարվեք, չեք ունենալու արդյունք»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Ամբողջական տեսանյութը՝ ժամը 20:00-ին՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը