«Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներն ու հրամանատարներն իրենց առջև դրած խնդիրը կատարել են, թույլ չեն տվել թշնամուն հասնել նպատակին ու մտնել Արցախ»,- Yerevan Today-ի հետ հարցազրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի շուրջ շահարկումներին:
Շահարկումները հիմնականում երեք հարցերի շուրջ են՝ պատրա՞ստ էր բանակը, թե՝ ոչ, ինչո՞ւ ունեցանք զոհեր և՝ ինչու ենք կորցրել տարածքներ:
«Մեկ զոհն էլ մեզ համար շատ է, բայց պարզ չէ՝ եթե ամեն դիրքում լիներ մեկ մարշալ կամ լինեին նրանք, որ այսօր խոսում են, քանի զոհ կունենայինք»,- ասաց է գեներալ-գնդապետը՝ հավելելով՝ ասել, թե բանակը պատրաստված չէր, երբ ամեն տարի մի քանի հարյուր դիվերսիոն խմբեր ենք հետ շպրտում, ճիշտ չէ:
«Քննադատում են, թե ապրիլյան պատերազմը վերլուծել եք, բայց դրել եք ձեր տակ: Ապրիլյան պատերազմը վերլուծվել է այն օղակում, որը պատասխանատու է դրա համար: Դա եղել է զինված ուժերի ղեկավարության համար, և այսօր բանակով կամ պատերազմով անցած-չանցած ոչ ոքի գործը չէ, դա բանակի ղեկավարության գործն է դա և մեծամասամբ ռազմական գաղտնիք է պարունակում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Ամբողջական տեսանյութը՝ ժամը 20:00-ին՝ Yerevan Today-ի facebook-ի և youtube-ի էջերում և կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը