«Դրանք կեղծ օրակարգեր են, հատուկ մտցնում են դաշտ՝ համապատասխան մասնատիր, որ տիրես սկզբունքին: Զիջել-չզիջել թեզը ևս կեղծ օրակարգ է, որ արտաքին ուժերն են ներմուծում դաշտ, որպեսզի մենք իրար միս կրծենք և իրենք իրենց գործն անեն: Մենք պետք է միասնական լինենք, որ այդ օրակարգերը տեղ չունենան»,- Yerevan Today-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը: Նրա խոսքով, կան մարդիկ, որ դիվիդենտներ քաղելու համար փորձում են արցախյան հերոսամարտն ու հերոսներին, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի հերոսներին վարկաբելել, նրանց կատարացը զրոյացնել: Դրանք, ըստ նրա, ժամանակավոր բաներ են, և պատմությունը դրանց տեղը ցույց կտա
ՀՀ խորհրդարանում ձևավորված ապրիլյան պատերզմի վերաբերյալ հանձնաժողովի մասին Արցախի հերոսն ասաց. «Միանշանակ ես այն կարծիքին եմ, որ պետք է առաջին հերթին փորձագիտական մասնագիտական վերլուծության ենթարկեն զինվորականները, ռազմական գործողությունները հաշվի առնելով՝ յուրաքանչյուրին գնահատակնան տան:
Եթե մասնագետներ չեն , նույնիսկ չեմ պատկերացնում, թե ովքեր և ինչ պետք է քննեն:»
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը