«Բարեբախտաբար, հազարավոր կռված տղաների եմ ճանաճչում, առաջին օրվանից, նույնիսկ՝ 88 թվականից, երբ հավաքագրում էինք ջոկատներ: Բարեբախտաբար՝ շատերին տեսա, ինչպես կայացան, աստիճաններ ստացան, հերոսացան, և բոլորից շնորհակալ եմ։ Մարդիկ լավագույնը տվեցին, կյանքը, առողջությունը, երիտասարդ տարիները, նվիրումով գնացին պատերազմ՝ առանց մտածելու՝ կզոհվե՞ն, թե՝ ոչ: Նրանց շնորհակալ եմ, և նրանց, ովքեր մասնակցել են թիկունքից»,- Yerevan Today-ի հետ զրույցում ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ անդրադառնալով 2018 թվականից ի վեր Արցախի հերոսների ու գեներալների նկատմամբ Հայաստանում վարվող քաղաքականությանը։ «Եթե տենդենց կա հայրենասերներին, գեներալներին փչացնել, վատ տենդենց է ու վտանգավոր»,- հավելեց սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը