ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանը և Սիսակ Գաբրիելյանը միևնույն գրառումմ են կատարել ֆեյսբուքյան իրենց էջերում։ Իրենց գրառումներով իմքայլականներն աջակցել են թիմակից Բաբկեն Թունյանին։
Սիփան Փաշինյանը գրել է․ «Քիմիայի հարցում էլ "անգրագետ Պողոսը" ես եմ։
Բաբկենն էլ իմ ընկերն է, ցավում եմ, որ խոսքը էսպես ընկալվեց, կամ գուցե սխալ ձեւակերպվեց»։
Սիսակ Գաբրիելյանն իր հերթին գրել է․ «Կարճ կասեմ.
Օրինակ քիմիայի հարցում էլ "անգրագետ Պողոսը" ես եմ։
Բաբկենն էլ իմ ընկերն է, ցավում եմ, որ խոսքը էսպես ընկալվեց, կամ գուցե սխալ ձեւակերպվեց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը