«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մի հեգնեք Գեներալներին
Ով ինչ ուզում է՝ ասի, բայց ասֆալտի վրա մեծացած ու երբեք զենքի հետ չառնչված տղեն բարոյական իրավունք չունի հեգնել մեր գեներալներին՝ անկախ որևէ հանգամանքից:
Աստված ոչ անի, որ նորից «պահը գա», այդ ասֆալտամերձ փամփլիկները դարձյալ իրենց պապաների ու աներների շնորհիվ «շալակելու են» տարբեր հիվանդություններ՝ շիզոֆրենիայից մինչև ողնաշարի ճողվածք՝ հանկարծ մարտադաշտում չհայտնվելու համար:
Մահն ու հաշմանդամությունը դարձյալ մնալու են գեներալների ուսերին, իսկ ցոփ ու շվայտ կյանքը պատերազմից հետո վայելելու են «հիվանդ» ասֆալտիստները...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը