Արցախում օգոստոսի 16-ին մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի մինչև սեպտեմբերի 6-ը։
Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություներին շուրջ 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի թեկնածու և 2573 ավագանու անդամի թեկնածուներ:
Ստեփանակերտում առաջադրվել է քաղաքապետի 5 թեկնածու, նրանցից չորսը՝ Արեգ Ավագյանը, Արմեն Հակոբյանը, Դավիթ Սարգսյանը և Գրիգորի Սահակյանը, ինքնառաջադրված են, Արայիկ Ավանեսյանի թեկնածությունն առաջադրել է «Ինքնություն և միասնություն» կուսակցությունը:
Ստեփանակերտի ավագանու անդամ լինելու համար կպայքարեն 44 թեկնածուներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը