Analitik.am-ը գրում է․ «Analitik.am-ի տեղեկություններով, քրեական գործի նյութերում, որով Դավիթ Սանասարյանը ներգրավված է որպես մեղադրյալ, կան բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ: Ըստ մեր աղբյուրի, Դավիթ Սանասարյանի գիտությամբ և մասնակցությամբ բազմաթիվ կոռուպցիոն գործարքներ են կատարվել ՊՎԾ-ում՝ սկսած մանր չափի կաշառք պահանջելուց և վերցնելուց վերջացրած խոշոր գումարներով: Ըստ մեր տեղեկությունների, այդ փաստերին ծանոթացել են նաև Դավիթ Սանասարյանի սորոսական ընկերները, ովքեր նյութերը տեսնելուց հետո դադարել են շփվել վերջինիս հետ և հրաժարվել են որևէ կերպ Սանասարյանին աջակցելուց:
Analitik.am-ի տեղեկություններով, այդ նյութերից որոշ մանրամասներ մոտ ժամանակներս կհայտնվեն համացանցում՝ քանդելով բազմաթիվ միֆեր և ներկայացնելով Դավիթ Սանասարյանի իրական կերպարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը