16 08 2019

Հայ դատի գրասենյակը ԱՄՆ-ին է դիմել Հայաստանին 140 մլն դոլարի դրամաշնորհ հատկացնելու խնդրանքով

Հայ դատի գրասենյակը ԱՄՆ-ին է դիմել Հայաստանին 140 մլն դոլարի դրամաշնորհ հատկացնելու խնդրանքով

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կրկին ԱՄՆ-ին է դիմել՝ Հայաստանին ամերիկյան «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի 140 մլն դոլարի դրամաշնորհ հատկացնելու խնդրանքով, տեղեկանում ենք ANCA-ի պաշտոնական կայքից:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ խնդրելով վերանայել Համաշխարհային բանկի զեկույցը, որի համաձայն իրենք կարող են աջակցություն ցույց տալ միայն եկամուտների «ցածր» և «ցածր-միջին» մակարդակով երկրներին:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2018 թվականի հուլիսի 1-ից մտնում է եկամուտների «բարձր-միջին» մակարդակով երկրների ցանկում, որտեղ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն անցնում է 3 895 դոլարից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ