«Իրավունք» թերթը գրում է.
«Երևանում է ամերիկաբնակ քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում սպասվում է քաղաքական թեժ աշուն, և իրադարձությունները կարող են զարգանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ:
- Ռոբերտ Քոչարյանը միակն է, որից այսօրվա իշխանությունները վտանգ են զգում, քանի որ նա կարող է՝ որպես ընդդիմություն հանդես գալ: Այսպես ասած, «հեղափոխությունից» հետո, ինչպես տեսնում եք, ընդդիմության դաշտը դատարկված է: Չկա այնպիսի գործիչ, որը կկարողանա իր շուրջ համախմբել մյուս քաղաքական գործիչներին: Բայց ինձ թվում է, որ Ռոբերտ Քոչարյանն իր գործունեությամբ կարող է լինել այն գործիչը, որը կարող է իր շուրջ համախմբել ամենատարբեր գաղափարներով մարդկանց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը