15 08 2019

Ծաղրածու-շոու չի եղել․ «Սուպերնախարարությունը» հերքում է

Ծաղրածու-շոու չի եղել․ «Սուպերնախարարությունը» հերքում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունը, արձագանքելով «Հրապարակ» օրաթերթի 2019 թ. օգոստոսի 15-ի N142 (2665) համարում տեղ գտած «Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները» հրապարակմանը, հայտնում է, որ նախարարության աշխատակցի տարեդարձի կապակցությամբ կրկեսային միջոցառումներ կազմակերպելու և ծաղրածու հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Աշխատանքային օրվա ընդմիջման ժամին նախարարության աշխատակիցը, այո, ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ ստացել է գործընկերներից, ինչը բնավ պարսավելի երևույթ չէ և տեղեկատվական առիթ չի հանդիսանում։

Հ.Գ. Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մոտ երեք ամիս է, ինչ վերակազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը գրել էր․«Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի քարտուղարուհի Աննա Բալայանի ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկե­սային փարթիի, որին, բացի նախարար Սուրեն Պապիկյանից, ներկա է գտնվել ողջ աշխատակազմը: Հոբելյարի տոնը լիարժեք դարձնե­լու համար նախարարություն են հրավիրել ծաղրածու, որը մի լավ ուրախացրել է նա­խարարության անձնակազմին՝ նրանց կտրե­լով հոգսաշատ աշխատանքային առօրյայից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ