ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Դատախազության, քննչականի, հատուկ քնչականի և այլ համակարգերի հարգարժան քննիչներ և քրեական գործեր վարողներ, չեք մոռացել չէ՞, որ բոլորիդ հետևից հատ-հատ գալու են, հատ-հատ, և անվանական քրեական պատասխանատվության են ենթարկվելու՝ գործեր կարելու և քաղաքական պատվերով բռնաճնշումներ իրագործելու համար: Եթե կարծում եք, թե վերջում ասելու եք՝ ես փոքր մարդ եմ, հրահանգել են, կատարել եմ... էս գլխից իմացեք, որ չի անցնելու, ոչ մեկ չի մոռացվելու, ձեզ հրահանգավորողի բառապաշարով ասած՝ ոչ մեկ չի պլստալու, և ոչ մեկի դռան տակ վնգստալը չի փրկելու:
Հուսամ հիշում եք, թե ինչ եղավ ստալինյան ռեպրեսիաներն իրականացնողների հետ: Նաև հուսով եմ՝ հիշում եք, թե ձեր աչքի առաջ ինչպես դասավորվեց Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ճակատագիրը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը