«Արցախպրես»-ը գրում է․ «Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին շուրջ 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի եւ 2573 ավագանու անդամի թեկնածուներ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանն ասել է, որ օգոստոսի 14-ին ավարտվում է համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների առաջադրումը:
Նրա խոսքով՝ Ասկերանի շրջանի 42 համայնքում առաջադրվել է 83 համայնքի ղեկավարի եւ 239 ավագանու անդամի թեկնածու: Մարտակերտի շրջանի 43 համայնքում առաջադրվել է 75 համայնքի ղեկավարի եւ 283 ավագանու անդամի թեկնածու: Մարտունու շրջանի 35 համայնքում առաջադրվել է 69 համայնքի ղեկավարի եւ 255 ավագանու անդամի թեկնածու: Շահումյանի շրջանի 16 համայնքում առաջադրվել է 23 համայնքի ղեկավարի եւ 87 ավագանու անդամի թեկնածու: Շուշիի շրջանի 7 համայնքում առաջադրվել է 12 համայնքի ղեկավարի եւ 42 ավագանու անդամի թեկնածու: Քաշաթաղի շրջանի 54 համայնքում առաջադրվել է 96 համայնքի ղեկավարի եւ 295 ավագանու անդամի թեկնածու:
Ստեփանակերտ քաղաքում առաջադրվել է քաղաքապետի 5 եւ ավագանու անդամի 44 թեկնածու: Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն ասել է, որ ներկայացված թեկնածուներից Արեգ Ավագյանը, Արմեն Հակոբյանը, Դավիթ Սարգսյանը եւ Գրիգորի Սահակյանը ինքնաառաջադրմամբ են մասնակցելու ընտրություններին, իսկ Արայիկ Ավանեսյանի թեկնածությունն առաջադրել է «Ինքնություն եւ միասնություն» կուսակցությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը