14 08 2019

ՊՆ-ն՝ Զինառի գործունեության համակարգման մասին

ՊՆ-ն՝ Զինառի գործունեության համակարգման մասին

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մամուլում բարձրացված հարցերից մեկին ի պատասխան նշենք, որ ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է և բոլոր այն ընկերությունները որոնք նոր պայմանագրեր են կնքել Զինառի հետ պարտավորվել են վաճառվող ապրանքների գները պահպանել տվյալ տարածաշրջանի գների սահմաններում:

Պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է: Սակայն եթե ունեք առարկայական խախտման դեպքեր, խնդրում ենք տեղեկացրեք ՀՀ ՊՆ, որ մեր վերհասկողական մարմինները զբաղվեն խախտումներով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ