13 08 2019

Նախագահ Քոչարյանը հայտնվել է քաղաքական հալածյալի կարգավիճակում. քաղաքագետ

Նախագահ Քոչարյանը հայտնվել է քաղաքական հալածյալի կարգավիճակում. քաղաքագետ

Հետո, որ ասում ենք Նիկոլը քաղաքական պատվեր է իջեցրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար՝ նեղանում և սկսում եք ձեզ պատեպատ տալ...

Նիկոլենք պարզ ասում են ՀԿԾ-ն մերնա , դրա համար էլ նախագահ Քոչարյանին մեղադրում է երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ քանի որ դատավորները դեռևս ամբողջությամբ մերը չեն՝ երկրորդ նախագահին ազատ են արձակում...

Այսինքն՝ Նիկոլենք ասում են. «այ եթե դատավորներն էլ մերը լինեին՝ հաստատ իրենք էլ աչք կփակեին արդարադատության վրա և նախկին նախագահին կթողնեին կալանքի մեջ», և սա կոչվում է արդարադատությու՞ն:

Տղերք լավ բան չե՛ք անում...Ռոբերտ Քոչարյանից վրեժ լուծելու նպատակով լրջագույն հարվածներ եք հասցնում մեր պետականությանը, մեր պետության իրավական համակարգին:

Հազար տարի էլ անցնի միևնույն է, մարտի 1-ին ընտրություններում պարտված Տեր-Պետրոսյանն իր համախոհներով փորձում էր Նիկոլի հետ միասին օգտագործելով փողոց դուրս եկած ժողովրդին, այդ ժողովրդին հրահրելով զինվել քարերով ու փայտերով, չենթարկվելով ոստիկանության հորդորներին խախտել Հայաստանի սահանադրական կարգն ու բռնի ուժով տիրանալ իշխանությանը, իսկ Ռոբերտ Քոչարյանը լինելով Հայաստանի սահմանադրության երաշխավորը՝ պահպանել է երկրի սահմանադրական կարգը, թույլ չտալով Տեր-Պետրոսյանին ու Նիլոլին տապալել այն:Սա է ճշմարտությունը և ճշմարտությունը հաղթելու է:

Ի դեպ՝ երբ Նիկոլը խոսում է մարտի 1-ի զոհերից և փորձում մեղքը բարդել օրվա իշխանությունների վրա՝ պետք է գիտակցի մի պարզ ճշմարտություն՝ ինքն էր մարդկանց հրահրում զինվել քարերով և փայտերով, հակադրվել ոստիկանությանն ու կազմաքանդել պետական ապարատը, և եթե ինքը մարդկանց չդրդեր անկարգությունների՝ վստահամաբար մենք կխուսափեինք բախումներից և բոլորիս համար այդչափ ցավալի զոհերից:

Փաստ է նաև այն, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում ոստիկանը կարող է իր հրահանգներին չենթարկվողին մահացու հարված հասցնել և դա շատ լավ գիտեն Նիկոլի կողքը հավաքված արևմտամետերը:Ակնհայտ է, որ նախագահ Քոչարյանը հայտնվել է քաղաքական հալածյալի կարգավիճակում և Նիկոլենք փորձում են մարտի 1-ի իրենց մեղքերը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա:

Դիտավորյալ չեմ փակում քոմենտների հնարավորությունը, որպեսզի առողջ բանականությամբ օժտված մարդիկ կարողանան քննադատել ինձ կամ կիսել տեսակետներս, իսկ անձնական վիրավորանքներ հասցնողներին համարում եմ անաբարոյականի լակոտներ և հեռացնելում եմ նրաnց քոմենտները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ