«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում քրեական գործից գաղտնի փաստաթուղթ է հրապարակել և գրել․
«Հրապարակում եմ թիվ 13201419 քրեական գործից մի փաստաթուղթ, ըստ որի՝ մեղադրյալ սորոսական Դավիթ Պետրոսյանը հունիսի 18-21-ը գտնվել է Թբիլիսիում:
Պետական սահմանը հատելու թույլատրության միջնորդության նպատակը հունիսի 20-ին «Հայաստանի թավշյա հեղափոխությունն ու դրա արդյունքները» վերնագրով հանրային քննարկումներին մասնակցելը և ելույթ ունենալն է:
Հիշեցնեմ, որ Թբիլիսիում ցույցերն սկսվել էին հունիսի 20-ին: Ի դեպ այս միջնորդությունը ներկայացնող Կարապետ Բադալյանը հանդիսանում է Վրաստանում սորոսական փողերով ԶԼՄ հիմնադիր Արսեն Խառատյանի քրոջ ամուսինը:
Հիշեցնեմ, երբ ես հայտարարեցի, որ սորոսական Դավիթ Պետրոսյանը ցույցերի օրերին գտնվում է Թբիլիսիում, Դավիթը հերքեց այդ ակնհայտ փաստը: Թե ինչու՞ էր Դավիթ Պետրոսյանը ստում և ինչու՞ են ՀՀ իշխանությունները հատուկ սորոսական մեղադրյալ Դավիթ Պետրոսյանի համար Թբիլիսիում ցույցերի օրերին բացել պետական սահմանը, որպեսզի նա անպայման որպես հեղափոխական այդ օրերին ներկա լինի Թբիլիսում, հետևությունները թողնում եմ ձեզ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը