02 08 2019

Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Աղասի Ենոքյան



«Մեղադրանքի առաջադրումը հստակ քաղաքական հետապնդում է Դավիթ Գրիգորյանի նկատմամբ: Սա դատական համակարգն իրեն ենթարկելու իշխանությունների հաջորդ քայլն է: Մենք տեսանք, որ որոշ քայլեր հաջող էին՝ ԲԴԽ-ն կարողացան իրենց ենթարկել կամ դատավոր Արմեն Դանիելյանին կարողացան իրենց ենթարկեցնել: Որոշ քայլեր էլ անհաջող էին, օրինակ, Դավիթ Գրիգորյանին չկարողացան, ՍԴ-ն չկարողացան իրենց ենթարկեցնել: Այսպես, իշխանությունը պարտիզանական պայքար է մղում է դատական համակարգը վերցնելու համար»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե եթե Դավիթ Գրիգորյանը չփոխեր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, նրա նկատմամբ նման գործողություններ կիրականացվեին, թե ոչ՝ Ենոքյանը նկատեց.«Որքան որ իրավաբանների հետ խոսել եմ, նրանց կարծիքները լսել, սա այնպիսի գործ է, որ ամբողջովին փուչիկ է, և եթե գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պարզապես խայտառակություն կլինի Հայաստանի դատական համակարգի իրավիճակի վերաբերյալ»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ