«Իշխանությունը փողոցի միջոցով վերցրած Փաշինյանը փորձում է փողոցի և իր ֆեյքերի միջոցով վերցնել դատական իշխանությունն իր անձնական վերահսկողության տակ: Պարզից էլ պարզ է, որ սա ոչ այլ ինչ է, քան դատական համակարգին դարձնել ծառա իր տարբեր տեսակի վրեժխնդրությունների համար, այլ ոչ թե դատական համակարգի բարեփոումների համար: Վերջին իրադարձությունները հայտնի դատավորի հետ կապված արդեն փաստում են, որ դատական համակարգում ընտրովի մոտեցում է ցուցաբերվում դատավորներ նկատմամբ», - լրագրողների հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Ըստ նրա առանց Ռոբերտ Քոչարյանի այս պահին դժվար է քաղաքական դաշտը պատկերացնել. «Ինչպիսի կոնսոլիդացիաներ, ինչ անձերի ու ուժերի շուրջ կգնան՝ ցույց կտա ժամանակը Կոնսենսուս մինուս մեկը յուրաքնաչյուր ՀՀ քաղաքացու ադեկվատ մտորումն է», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բաբայանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը