«Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքում կկառուցվի Հայ-ամերիկյան թանգարան: Արդեն նվիրատվություններ կան, Լոս Անջելեսի մարզի կողմից նվիրաբերվել է 1 մլն դոլար, իսկ Կալիֆոռնիայի նահանգի կողմից 5 մլն դոլար՝ ուղղված թանգարանի ծախսերին»,- հուլիսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լոս Անջելեսի մարզի ներկայացուցիչ Քաթրին Բարգրը:
ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը տեղեկացրեց, որ հիմա հանգանակության փուլն է: Առաջիկայում կսկսվեն շինարարական աշխատանքները: Նա հույս հայտնեց, որ թանգարանը պատրաստ կլինի առաջիկա հինգ տարում:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը