Zham.am-ը գրում է․
«Այն ինչ կատարվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ցցուն ցույց է տալիս, թե ինչ Հայաստան է ուզում կառուցել Նիկոլ Փաշինյանը:
Նույնիսկ դպրոցականների համարել է պարզ, որ Գրիգորյանին փորձում են պատժել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ անկախ վճիռ կայացնելու պատճառով:
Դրանով իսկ դատավոր Գրիգորյանը ցույց տվեց, որ իսկապես անկախ դատավոր է: Ավելին, ապագա, իսկական նոր Հայաստանում հենց այդպիսին պետք է լինեն դատավորները:
Իսկ ինչ վերաբերվում է Փաշինյանի վեթինգի ծրագրին, ապա իր այս քայլով ցույց տվեց, թե ինչ էր նա իրականում հասկանում վեթինգի տակ: Փաշինյանն այս քայլով, փաստացի, բացեց բոլորի աչքերը, ցույց տվեց, որ նա շարքային գավառական դիկտատորի հայտ է ուզում ներկայացնել, որպեսզի բոլորը նրանից վախենան: Ավելին, այդ վախով է ուզում նա հաստատվել, որպես իբր «ուժեղ» գործիչ:
Սակայն, դատավոր Գրիգորյանի հանդեպ այս ցածրորակ և պրիմիտիվ քայլը ցույց տվեց, որ նա բացի ատելությունից ու վրեժխնդիր լինելուց այլևս ոչ մի բանի ունակ չէ:
Սա արդեն սկսել են հասկանալ նույնիսկ իր կողմնակիցները:
Իսկ ԲԴԽ-ի ողորմելի պահվածքը ցույց տվեց, թե ինչ դատական համակարգ է ուզում ձևավորել այս գավառական դիկտատորի հայտ ներկայացնող գործիչը:
Իրական վեթինգ արդեն կատարվեց: Բոլորի համար արդեն պարզ դարձավ, թե ո՞րն է Փաշինյանի իրական նպատակը:
Իսկ ինչ վերաբերվում է Փաշինյանի շրջապատին, ապա պետք է հիշեցնել նրանց, որ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս գործելավոճով դեռ ոչ մի գործիչ երկար չի կարողացել կառավարել:
Գամսախուրդիան Վրաստանում կառավարեց ընդամենը 7 ամիս, Էլչիբեյը՝ մեկ տարի, Շուշկևիչը Բելառուսում՝ մոտ երկու տարի, Կրավչուկը Ուկրաինայում՝ մոտ երեք տարի: Փաշինյանն այդ շարքից է լինելու, քանզի այս գործելաոճը այլ ելք չի թողնում:
Եվ բոլոր նրանք, ովքեր այս հարցերում կփորձեն աջակցել Փաշինյանին, վաղը անխուսափելիորեն պատասխան են տալու իրենց քայլերի համար:
Փաշինյանի իշխանության կորստի հաշվիչը արդեն միացված է և այն արդեն կանգնեցնել հնարավոր չէ:
Սա է իրականությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը