Տիգրան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ռոբերտ Քոչարյանի վերադարձին քաղաքականություն սպասել եմ 10 տարի... Արժանապատիվ պետական քաղաքական գործիչը չէր կարող փախչել իր հայրենիքից, թույլ տալով, որ Հայոց պատմության դասագրքերում սերունդները կարդան, թե ինքը հանցանք է գործել պետության ու ազգի հանդեպ ու փախել իր հայրենիքից` քաղաքական ապաստան խնդրելով այլ երկրից։ Որևէ մեկը կասկածում է՞, որ Ռոբերտ Քոչարյանը կարող էր նախորդ տարի Հայաստան վերադառնալու փոխարեն, պարզապես քաղաքական ապաստան ստանար այլ երկրում, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, ու զերծ մնար քաղբանտարկյալ դառնալուց։
Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում... Ոչ մի լավ բան հեշտ չի տրվում ( ջրի բերած , ջրի տարած ) ... Ու թե հաճախ մարդու կյանքում իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը, բայց և այնպես քիչ չի ազդում նաև մարդու ընտրած ճանապարհը։ Ռոբերտ Քոչարյանը փախուստի դիմող տեսակ չէ, նա նախընտրեց պատվով անցնել դժվարություններով և պայքարել իր անմեղության համար։ Սա է նրա ընտրած ճանապարհը։
Մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում ու կերտում ենք մեր ազգի պատմության հույժ կարևոր մի դրվագ ։ Չգիտեմ, բախտավոր ենք մենք, որ դա վիճակվել է մեզ, թե՞ ոչ այնքան, որ անձնապես ականատեսն ենք լինում օրենքի բացահայտ ու ծայրահեղ խեղաթյուրման ու ոտնահարման ` Արցախի Առաջին նախագահի, Արցախի հերոսի ու ՀՀ Երկրորդ նախագահի հանդեպ։ Ու հարց է , եթե նման մարդու հանդեպ է դա հնարավոր, ապա ի՞նչ խոսք կարող է լինել շարքային քաղաքացու իրավական պաշտպանվածության մասին մեր երկրում։ Այս քաղաքական հետապնդման առաջին օրերից անվերջ օրինակ եմ բերում Վրաստանի և Ուկրաինայի նախագահներին։ Երբ նրանց հանդեպ քրեական գործեր հարուցվեց, նրանք փախան իրենց հայրենիքից, այնինչ Ռոբերտ Քոչարյանը չգտնվելով ՀՀ-֊ում` վերադարձավ։ Նա վերադարձավ, շատ լավ գիտակցելով, որ իշխանության եկած ուժի ղեկավարն անձնական քաղաքական հին հաշիվներ ունի իր հետ և ամենայն հավանականությամբ իրեն ազատազրկելու են որևէ անհեթեթ պատրվակով, ինչն էլ արդյունքում տեղի ունեցավ։ Բայց պատվի զգացումը վեր է ազատությունից, վեր է ընտանիքի ու հարազատների հետ ժամանակն անցկացնելուց, վեր է ամեն ինչից...
Ի սկզբանե պարզ էր, որ սա երկար ու դժվար ճանապարհ է լինելու, բայց կայացած մարդիկ չեն փոխվում։ Արյունարբու թշնամուց ռազմի դաշտից չփախնողը` չի փախնում իր հայրենիքից և պայքարում է մինչև վերջ` թեկուզ անազատության մեջ գտնվելով։
Սա անկոտրում կամքի, ոգու տոկունության, պատվի գերակայության, պայքարող տեսակի որակական հատկանիշների դրսևորումն է կյանքում։ Երբեք կուսակցական չեմ եղել` ո՜չ ամենամեծ, ո՜չ ամենահին, ու ո՜չ էլ անգամ իշխանական, որովհետև քաղաքական հայացքներով նրանց չեմ հարել։ 2003թ֊ի նախագահական ընտրություններին ընտրել եմ Ռոբերտ Քոչարյանին և իմ ընտրության հարցում առ այսօր չեմ մտափոխվել։ Երկրի անվտանգության բարձրացումը, տնտեսության զարգացումն ու սոցիալական մակարդակի բարելավումը շարունակում եմ իրատեսական համարել միմիայն Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության ներքո, հուսով եմ, որ սպասումներս դեռ իրականանալու են... Հ.Գ. Իմ պայքարը հանուն համոզմունքի է, որ առայժմ միմիայն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ունեմ, այլ ոչ ինչ֊որ մեկի կամ ինչ֊որ բանի դեմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը