«Մեղադրական կողմը ջախջախիչ պարտություն է կրել, նախագահ Քոչարյանին մեղադրելու, այս հորինված նոր դրվագը շարունակելու և նրան կալանքի տակ պահելու որևէ փաստարկ մեղադրական կողմը և իշխանությունները չունեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Անդրադառնալով ՀՔԾ հաղորդագրությանը՝ Սողոմոնյանը նկատեց. «Երբ ես անցած առաջին անգամ ծանոթացա ՀՔԾ հաղորդագրությանը, տեքստն ինձ շատ ծանոթ թվաց, հետո բացեցի Տեր-Պետրոսյանի ելույթները, մասնավորապես 2008 թվականի մայիսի, և տեսա բացարձակ նույն ձևակերպումները»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը