29 07 2019

Մտածում եք Մարտի 1-ի գո՞րծն են բացահայտում, նման բան չկա. Վիկտոր Սողոմոնյան



«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է հետապնդում իշխանությունների և ուղիղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ քրեական քողի տակ: Այն, որ այդ քողն արդեն մաշվել է և դարձել է ծաղրուծանակի առարկա, արդեն ոչ ոք չի կասկածում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Սողոմոնյանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հաշվեհարդար է և ոչ մի կապ չունի մարտի 1-ի բացահայտման հետ:

«Անձնական և քաղաքական հաշվեհարդար է, վենդետա է, որը չի տեղավորում իրավական դաշտում: Քրեական գործը, որ սարքվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ, ապօրինի է, նրա կալանքը՝ ևս: Տեղի ունեցողը որևէ կապ չունի Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հետ: Ո՞ւր են Մարտի 1-ի մեղավորները, ո՞ւր են մարդասպանները, բացահայտվե՞լ է գոնե 1 դեպք: Սա ճանապարհ է, որը տանում է ոչ մի տեղ »,- ընդգծեց Վիկտոր Սողոմոնյանը:

Վիկտոր Սողոմոնյանի համոզմամբ՝ գործող իշխանության հայտարարություններն ու գործողությունները հակասում են իրար:
«Մենք այն ժամանակ չէինք կարող ենթադրել, որ ապօրինությունները այս աստիճանի են հասնելու։ Մենք չէինք պատկերացնում, որ գաղտնալսում է հրապարակվելու, որտեղ բացահայտվելու է, որև ա ուղիղ քաղաքական հետապնդում է: Ենթադրում եմ, որ եթե ինչ-որ մի գյուղապետ առնչվեր Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, հիմա այդ գյուղապետին փոխել էին: Ենթադրում եմ, որ ՄԻԵԴ դատավորներին են մտածում փոխել»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ