18 07 2019

Փաշինյան-փաշան մարդկանց մատնում է սովի, շուտով` նաև ցրտի. Մարինա Խաչատրյան

Փաշինյան-փաշան մարդկանց մատնում է սովի, շուտով` նաև ցրտի. Մարինա Խաչատրյան

Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ Հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երբ ասում եմ, որ մենք պետք է կառուցենք ՕՐԵՆՔԻ ԵՐԿԻՐ, շատերն արյան ծարավով ՎԵՆԴԵՏԱ են ցանկանում։

Հենց դրա արդյունքում է, որ այսօր օրենքի միջոցով ՄԵԶ ոչ թե պաշտպանում են, այլ պատժում։

Հենց դրա արդյունքում է, որ նախկին ԱԿՏԻՎԻՍՏ Փաշինյանն այսօր բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին անվանում է ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ։

Հենց դրա արդյունքում է, որ «մայկա-վարտիքով» մեր տղամարդկանց «փռում են ասֆալտին» ու տանում անհայտ ուղղությամբ։

Պատժիչ գործողությունների հետ զուգահեռ Փաշինյան - փաշան մարդկանց մատնում է սովի, իսկ շուտով` նաև ցրտի։

Հ.Գ. Պարոն Փաշինյան, երբ մարտի 1-ին հրահանգում էիր կրակել, ի՞նչ էիր մտածում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ