«Առաջին հայացքից Ստամբուլյան կոնվեցիան որևէ վատ կողմ բան չի պարունակում, բայց իրականում այն պարունակում է բազմաթիվ թակարդներ: Ըստ կոնվենցիայի՝ պետությունը պարտավորվում է արմատախիլ անել կնոջ և տղամարդու ավանդական սոցիալական դերաբաժանումը, որը հնարավորություն է ստեղծում նոր սեռի ձևավորման համար»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի քարտուղար Արա Գասպարյանը՝ նշելով, որ կոնվեցիան առաջին հերթին թիրախավորելու է երեխաներին:
Անդրադառնալով դատական համակարգի շուրջ կատարվող զարգացումներին, Արա Գասպարյանը նշեց, որ գործադիրն ուզում է միջամտել դատական իշխանության աշխատանքներին:
«Երկրում ձևավորվում է միահեծան իշխանություն: Վարչապետը խոսում էր մոնոպոլիաների վերացման մասին, բայց այսօր երկրում ձևավորվել է քաղաքական մոնոպոլիա, որն իրեն է ենթարկել օրենսդիր և գործադիր իշխանությունները, այսօր էլ փորձում է ենթարկեցնել դատական իշխանությունը»,- նկատեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով իշխանության գործունեությանը, Արա Գասպարյանը նկատեց.«Նրանք իշխանության են եկել պոպուլիստական ուղերձներով՝ շատ դեպքերում պատկերացում չունենալով պետական կառավարման բարդությունների մասին և հիմա հանդիպելով բարդությունների՝ փորձում են նույն պոպուլիստական մեթոդներով շարունակել իրենց պաշտոնավարումը: Խնդիրն այն է, որ ներկայիս իշխող ուժը չունի բավարար կառավարչական հմտություններ և համապատասխան թիմ, որպեսզի լուծի մեր երկրի առջև ծառացած խնդիրները»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը