12 07 2019

Իշխանության գերնպատակը մենիշխանության հասնելն է. Արա Հակոբյան



Հայաստանի իշխանությունները բաժանարար գծեր են ստեղծում հասարակությունում, իսկ չկատարված խոստումները հանգեցրել են լարված իրավիճակի։ Այս մասին «Ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում. Ստամբուլի կոնվենցիան» թեմայով քննարկման շրջանակում հուլիսի 12-ին ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ դա ուղեկցվում է ազգային, ավանդական արժեքների վրա ճնշմամբ, դատավորների վրա ճնշմամբ, որպեսզի ենթարկեցնեն իշխանության այդ ճյուղը։ Նա նկատեց, որ Ստամբուլյան կոնվենցիան պարունակում է ծուղակներ, որոնք ունեն հայկական ավանդույթներին հակասող տարրեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ