10 07 2019

Ավելի կարևոր բան չկա՞ր, պետք է բերեին այդ այլասերվածությու՞նը մտցնեին. Գևորգ Պետրոսյան



«Ինչպես սահմանում է Սահմանադրությունը, ամուսնությունը կնոջ և տղամարդու ազատ կամքի հիման վրա ձևավորվող դաշինքն է, իսկ կոնվենցիայում խոսվում է տղամարդկանց, կանանց, զուգընկերների միջև.. Ընտանիքում զուգընկերը որն է, այս ինչ են ուզում անել: Այդ կոնվենցիայում դրվում են ավանդական ընտանիքը քանդելու սաղմերը»,-Yerevan.Today-ի հետ զրույցում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորին մտահոգում է նաև կոնվենցիայի այն հոդվածը, որով խոսվում է կնոջ և տղամարդու սոցիալական դերի կարծրատիպերը: 

«Մենք ինչ ենք ուզում անել, տղամարդուն սարքենք ընտանիքի կի՞նը, կնոջը՝ տղամա՞րդ»,-ընդգծեց Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորը տարակուսում է՝ արդյոք երկրրում ավելի կարևոր բան չկար, պետք է բերեին այդ այլասերվածությունը մտցնեին:

«Այնքան չլուծված կարևոր խնդիրներ կան, ի՞նչ եղավ տնտեսական հեղափոխությունը, սոցիալական խնդիրները, ի՞նչ եղավ արտագաղթը կանխելու ծրագիրը»,-ասաց Պետրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ