09 07 2019

ԼՂ շփման գծում վերջին զոհերի հարցով մտահոգված ենք․ Եվրախորհրդի նախագահ

ԼՂ շփման գծում վերջին զոհերի հարցով մտահոգված ենք․ Եվրախորհրդի նախագահ

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, անդրադարձել է Արցախի հարցին։ Նա նշել է, որ ԼՂ հակամարտությունը կարող է կարգավել միայն քաղաքական ճանապարհով և միջազգային իրավունքի համաձայն։ Այս մասին հայտնում է Интерфакс Ադրբեջանը։

«Ռազմական լուծում չկա, կա միայն քաղաքական լուծում՝ միջազգային իրավունքի եւ սկզբունքների համաձայն: ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների՝ արդար եւ երկարատեւ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ սկզբունքների վրա։

Ինչպես համանախագահները, այնպես էլ մենք մտահոգված ենք շփման գծում վերջին զոհերի հարցով: Զսպվածությունը, խաղաղությանն ու արդյունավետ բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնումը կարևոր են: ԵՄ-ն աջակցում է խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությունը և պատրաստ է նպաստել բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցներին»,- նշել է Տուսկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ